Արտաշատում 42–ամյա տղամարդը 17–ամյա տղայի ձեռքից դանակը խլել եւ խփել է նրա որովայնին

Արտաշատում 42–ամյա տղամարդը 17–ամյա տղայի ձեռքից դանակը խլել եւ խփել է նրա որովայնին

Օգոստոսի 21-ին, ժամը 20.00-ին, շտապօգնությունից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Օրբելու փողոցի հասցեներից մեկում դանակահարություն է եղել:

Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 20.00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Ներսիսյան և Օրբելու փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 17-ամյա պատանին դանակով խփել էր 42-ամյա համաքաղաքացու ձեռքին, նա էլ դանակը խլել և խփել էր պատանու որովայնին:

Ըստ բժշկի տեղեկանքի՝ պատանուն պատճառվել էր կտրած-ծակած թափանցող վնասվածք:
Արտաշատի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 42-ամյա տղամարդը ներկայացել է բաժին: Նա ձերբակալվել և ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն: