Պայթյուն է տեղի ունեցել Ֆրանսիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության մոտ

Պայթյուն է տեղի ունեցել Ֆրանսիայի Մարսել քաղաքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության մոտ, գրել են ԶԼՄ-ները։
Դեպքի վայրում աշխատում է մոտ 30 հրշեջ և ոստիկան։
Մարսելում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության տարածքում տեղի ունեցած պայթյուններն ահաբեկչական հարձակման բոլոր նշաններն ունեն, ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Թարմացված 12:55-ին
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյունից տուժածներ չկան։
Ըստ ամենայնի, անհայտ անձինք հրկիզող խառնուրդով երկու տարա են նետել հյուպատոսության տարածքում այգու ուղղությամբ, գրել են ԶԼՄ-ները։
Դեպքի վայրի մոտ հայտնաբերվել է գողացված ավտոմեքենա։
3 պայթուցիկ սարք է նետվել Մարսելում ՌԴ հյուպատոսության տարածք, որից մեկը չի պայթել: