«Opel»-ը բախվել է «Toyota»-ին, վերջինն էլ՝ «ՎԱԶ 2121»-ին, վիրավnր կա․ Shamshyan

«Opel»-ը բախվել է «Toyota»-ին, վերջինն էլ՝ «ՎԱԶ 2121»-ին, վիրավnր կա․ Shamshyan

Այսօր՝ հունվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 66-ամյա Արթուր Հ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի թիվ 2-րդ դպրոցի դիմաց դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Էրիկ Մ.-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենային, որն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Արայիկ Խ.-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենային:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Opel»-ի վարորդին առաջինը օգնության է հասել «Toyota»-ի վարորդը, ապա քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր վիրավորին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, բժիշկներն էլ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել ու տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն: 
  
Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենան վարելիս «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, ինչն էլ դարձել է վթարի պատճառ, իսկ վարորդը ավտոմեքենան վարել է սահմանված արագությամբ: