Քարդանշյանների մորը կասկածել են գաղտնի հարսանիքի մեջ՝ 1,2 միլիոն դոլար արժողությամբ մատանիի պատճառով

Քարդանշյանների մորը կասկածել են գաղտնի հարսանիքի մեջ՝ 1,2 միլիոն դոլար արժողությամբ մատանիի պատճառով

Քրիս Ջեները հրահրել է նշանադրության մասին լուրերը ընկերոջ՝ Քորի Գեմբլի հետ և ցույց տվել հսկայական ադամանդե մատանին: Հաղորդում է Page Six-ը։

Քարդաշյան քույրերի մայրը Սուրբ Վալենտինի օրը լուսանկար են հրապարակել Գեմբլի հետ։ Տեղադրված կադրում 67-ամյա գործարար կնոջ ձեռքին 10 կարատանոց ադամանդով զարդարված մատանի է։ Նշվում է, որ զարդի արժեքը կազմում է 1,2 մլն դոլար։

Հետևորդները կարծում են, որ Ջենները, հնարավոր է, նշանվել կամ գաղտնի ամուսնացել է իր սիրելիի հետ՝ թաքցնելով տեղեկությունը երկրպագուներից։ «Դուք տեսե՞լ եք Քրիսի նոր մատանին: Նշանվա՞ծ է նա», «Հետաքրքիր է՝ նշանվե՞լ է, թե՞ արդեն ամուսնացել է», «Հետաքրքիր մատանի է», «Ինտրիգա», - բարձրաձայնել են բազմաթիվ օգտատերեր։