Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է ՀՀԿ Նոր-Նորքի շրջանային կազմակերպության ակտիվի հետ

Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է ՀՀԿ Նոր-Նորքի շրջանային կազմակերպության ակտիվի հետ

ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է ՀՀԿ Նոր-Նորքի շրջանային կազմակերպության ակտիվի հետ: Հայտնել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել է գործող կառավարիչների աղետաբեր քաղաքականության արդյունքում երկրում ստեղծված իրավիճակին, ահագնացող մարտահրավերներին և առկա սպառնալիքներին առնչվող հարցեր:

Անդրադարձ է արվել տարածաշրջանային հնարավոր զարգացումներին և անվտանգային խնդիրներին:

Նախագահը պատասխանել է հանդիպման մասնակիցների կողմից բարձրացված հարցերին»,- ասված է հաղորդագրության մեջ: