Ում հետ է համեմատում Փաշինյանը Ալիևին

Ում հետ է համեմատում Փաշինյանը Ալիևին

Լաչինի միջանցքի շարունակվող ճգնաժամի և սեպտեմբերի 13-ին Հայաստանի վրա կատարված հարձակման հիմքում Հայաստանի տարածքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու պահանջն է,  Հանրայինի եթերում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Հարցին՝ «այս ամենը միջանցքի՞ համար է», Անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանեցլ է. «Նաև: Այսինքն՝ արտատարածքային միջանցք՝ Հայաստանի տարածքում»:

Իշխանությունն առաջին անգամ նաև հրապարակավ ասել է, թե Հայաստանին ճնշում են Ռուսաստան-Բելառուս միութենական դաշինքին անդամակցելու համար։

«Երբ Հայաստանը դիմադրում է, ստանում է ճնշումներ ռազմական տեսքով», - պնդել է Անվտանգության խորհրդի քարտուղարը՝ չհստակեցնելով՝ կոնկրետ որ կողմից են ճնշումները։ 

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «սադրիչ» է որակել Արմեն Գրիգորյանի հայտարարությունները և պնդել է, որ ռուսաստանցի ոչ մի պաշտոնյա նման բան չի ասել և ոչ մեկի միջոցով չի փոխանցել հայկական կողմին:

Ի դեպ, այս հարցազրույցում Գրիգորյանը Ադրբեջանի նախագահ Ալիևին համեմատել է Հիտլերի հետ:
Երբ իշխանության բարձրաստիճան պաշտոնյան Ալիևին համեմատում է Հիտլերի հետ, փակում է բանակցության դուռը:

Իշխանությունը՝ ԱԽ քարտուղարի բերանով, դա է արել:

Փաստորեն, գործող իշխանությունը գերադասում է ոչ թե բանակցային փոխզիջումը, այլ ամեն բան հանձնելը՝ պատերազմի միջոցով:

Ըստ ԱԽ քարտուղարի տրամաբանության՝ երեկ իր ղեկավար Փաշինյանը գագաթնաժողովի ու ճաշկերույթի է մասնակցել «Հիտլերի» (Ալիև) ու մի «Ստալինի» (Պուտին) հետ, ով մեզ քարշ է տալիս ինչ-որ «միություն»:

Այսպիսի անպատասխանատու իշխանություն Երրորդ հանրապետությունը չի ունեցել իր պատմության ողջ ընթացքում:

Վահրամ Բագրատյան