Առաջադրվել եմ Փաշինյանի կողմից առաջարկված նախնական ընտրություններում․ ՔՊ-ական

Առաջադրվել եմ Փաշինյանի կողմից առաջարկված նախնական ընտրություններում․ ՔՊ-ական

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ պաշտոնապես առաջադրվել է նախնական ընտրություններում՝ որպես Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատարի թեկնածու:

«Սիրելի՛ գյումրեցիներ,

Պաշտոնապես առաջադրվել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկված նախնական ընտրություններում՝ որպես Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու:

Այս որոշումը հիմնված է իմ մեծ պատասխանատվության զգացման վրա՝ ծառայելու մեր համայնքին և աջակցելու նրա հետագա զարգացմանը։

Ես հավատում եմ, որ մեր համատեղ ջանքերով կարող ենք հասնել մեծ արդյունքների՝ օգտագործելով մեր քաղաքի ներուժը, մեր տաղանդավոր մարդկանց աշխատանքն ու մեր պատմական ժառանգությունը։

Ձեր վստահությունը ինձ համար ամենակարևոր գրավականն է՝ այս կարևոր առաքելությունը հաջողությամբ իրականացնելու համար»: