Վարդանյանն ինքն է հրաժարվել ՌԴ քաղաքացիությունից, կարծում եմ՝ Ադրբեջանը մարդասիրական քայլ կանի

Վարդանյանն ինքն է հրաժարվել ՌԴ քաղաքացիությունից, կարծում եմ՝ Ադրբեջանը մարդասիրական քայլ կանի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վալդայի ակումբում անդրադարձել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի առևանգման դեպքին։ Հարցին, թե արդյոք ՌԴ-ն կարող է Ադրբեջանի ղեկավարությանը կոչ անել գթասրտություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի նախկին առաջնորդների նկատմամբ, Պուտինը պատասխանել է.

«Ինչ վերաբերվում է Ռուբեն Վարդանյանին, ապա նա հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից։ Ինչքան հասկանում եմ, ձերբակալվածներին անգամ Երևանում էլ չեն ցանկանում տեսնել։ Ես խոսել եմ նախագահ Ալիևի հետ, կարծում եմ, որ նրանք մարդասիրական քայլ կանեն, հատկապես, երբ տարածքային խնդիր այլևս չկա»։