Արցախում զոհերի թիվը հասել է 100-ի․ Վարդանյան

Մոտ 100 մարդ է սպանվել և հարյուրավոր մարդիկ վիրավորվել են այն բանից հետո, երբ Ադրբեջանը սկսել է «մեծ պատերազմը»․ այս մասին Reuters-ին տված հարցազրույցում ասել է Ռուբեն Վարդանյանը։
«Սա մեծ պատերազմ է. Ադրբեջանը սկսել է լիարժեք գործողություն»։
Նրա խոսքով՝ ադրբեջանական ուժերը մարտական գործողությունները շարունակել են ողջ գիշեր և շարունակել մինչև չորեքշաբթի։
«Արդեն հարյուրավոր մարդիկ վիրավորվել են, մոտ 100 մարդ մահացել է»,- ասաց Վարդանյանը։
«Նրանք, ըստ էության, մեզ ասում են, որ մենք պետք է հեռանանք, քան մնանք այստեղ կամ ընդունենք, որ սա Ադրբեջանի մաս է: Ըստ էության, սա տիպիկ էթնիկ զտումների գործողություն է և պատերազմ, որում այժմ շատ խաղաղ բնակիչներ են զոհվում»։