Թույլ չեմ տա, որ իմ կնոջ զբաղվածությունն ու իմ սկզբունքայնությունն իրար խաչվեն․ Անդրեասյան

Օրենք գրողները երբևէ չենք ֆիքսել, որ ԲԴԽ անդամի հարազատներն ու կինն իրավունք չունեն աշխատելու փաստաբանական գրասենյակում։ Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲԴԽ անդամի թեկնածու Կարեն Անդրեասյանը՝ անդրադառնալով իր կնոջ՝ փաստաբանական գրասենյակի համասեփականատեր լինելու մասին լուրին։
Բայց և այնպես, Անդրեասյանը նշեց, որ եթե այնպես ստացվի, որ շահերի բախում լինի ու իր կինը ինչ-որ պաշտոն ստանա, ինքն ազատ կարող է ինքնաբացարկ ներկայացնել։
«Այնպես որ, բոլոր մտահոգներին հորդորեք, որ անհոգ լինեն։ Ես երբեք թույլ չեմ տա, որ իմ կնոջ զբաղվածությունն ու իմ սկզբունքայնությունն իրար խաչվեն»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։