Սեյրան Օհանյանը չի կատարել ծառայողական պարտականությունները, երբ նախարար էր․ դատախազ

ԱԺ-ն քննարկում է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու հարցը։ Այս պահին երրորդ միջնորդագիրն է ներկայացնում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Նշենք, որ նիստին մասնակցում է միայն իշխանությունը։

Ըստ Վարդապետյանի՝ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում Սեյրան Օհանյանը պատշոնեական դիրքը ծառայեցրել է խմբային և անձնական շահերին ու չի կատարել իր ծառայողական պարտականությունները, ինչն էլ առաջացրել է ծանր հետևանքներ։

«ՓԲԸ-ներից մեկի հետ կնքվել է պետության համար ոչ շահեկան պայմանագիր, որի արդյունքում պետությունը զրկվել է պայմանագրային պարտավորությունները խախտելու դեպքում դրանց վերականգնման ուղղությամբ արդյունավետ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից»,- ներկայացրեց Վարդապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։