Թրամփի վարչակազմը նախատեսում է սկսել կանգնեցնել և ստուգել իրանական նավթատարները

Թրամփի վարչակազմը նախատեսում է սկսել կանգնեցնել և ստուգել իրանական նավթատարները միջազգային ջրերում՝ որպես զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաշխարհային ջանքերի մի մաս: Այս մասին գրել է «Reuters»-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ։
Այս քայլը «առավելագույն ճնշման» արշավի մի մասն է, որն ուղղված է Իրանին գլոբալ տնտեսությունից ամբողջությամբ մեկուսացնելուն և նավթի արտահանումը զրոյացնելուն՝ Թեհրանին միջուկային ծրագրի զարգացումը կանխելու համար:
Թրամփի վարչակազմը քննարկում է լցանավերը ստուգելու կարևորագույն նավագնացության ուղիները, ինչպիսիք են Ասիայի Մալակկայի նեղուցը։ Սա կարող է հետաձգել նավթի առաքումները և մեծացնել այն փոխադրող ընկերությունների համար ռիսկերը: