Խաղաղության պայմանագրի ստորագրումը հրատապ է. Փաշինյան
Մոսկվայի հանդիպումը կկայանա հինգշաբթի օրը, իրատեսական չեմ համարում հինգշաբթի արդեն խաղաղության պայմանագիր ստորագրելը, բայց եթե կոմունիկացիաների բացման վերաբերյալ հաջողվի գալ ընդհանուր հայտարարի, բացառել չեմ կարող. քիչ առաջ ասուլիսում այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա արձագանքեց լրագրողի հարցին և նշեց, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը հրատապ է․ «Այդ առումով մեր թիմը շատ ինտենսիվ է աշխատում։ Մեր խնդիրն է հնարավորինս արագ ավարտել բանակցությունները և ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Ըստ էության, մենք սպասում ենք ադրբեջանական կողմի արձագանքին։ Եթե Ադրբեջանն այս շաբաթ փոխանցի իր արձագանքը և մենք փոխզիջումային տրամաբանության մեջ հասկանանք իրենց ասածը, ինչու չէ՞: Դեռ չենք ստացել իրենց արձագանքը, բայց ըմբռնման որոշակի փոփոխություն կա։ Սպասում ենք․․․»։
Մանրամասները՝ տեսանյութում