Նոյեմբերի 9-ը յուրաքանչյուր հայի համար ցավի չսպիացած վերքի օր է․ Մամիջանյան
Այսօր լրանում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման երրորդ տարին։ Երեք տարի առաջ այս օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակեցին համատեղ հայտարարություն, որն, ըստ էության, արձանագրեց հայկական կողմի պարտությունը 44-օրյա պատերազմում: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում լուռ ակցիայի («Ընդդեմ Արցախի հանձման») ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Նոյեմբերի 9-ը յուրաքանչյուր հայի համար ցավի չսպիացած վերքի օր է։ Այն վարկյանին երբ այդ ցավը վերափոխվի ցասման բոլոր խնդիրների՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին, լուծումն ինքնին կգա։ Իրավիճակը, որում մենք ապրում ենք, ցավի շոկ կարելի է անվանել։ Եվ յուրաքանչյուր մարդ այդ շոկից դուրս է գալիս տարբեր արագությամբ, տարբեր ձևով։ Մենք անելիք ունենք և մենք մեր պարտքը կկատարենք»,- ասաց Մամիջանյանը։