Անհնար է լրացուցիչ երաշխիքներ տալ էթնիկ հայերին․ Բայրամով

Անհնար է լրացուցիչ երաշխիքներ տալ էթնիկ հայերին․ Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարարը մերժել է Հայաստանի՝ խաղաղության բանակցությունների նոր փուլից առաջ Լեռնային Ղարաբաղում բնակվող շուրջ 120 հազար էթնիկ հայերի համար անվտանգության հատուկ երաշխիքներ տրամադրելու պահանջը․ այս մասին Բայրամովը հայտարարել է Reauters-ին տված հարցազրույցում։

Բայրամովը մեջբերել է Նիկոլ Փաշինյանի՝Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու հայտարարությունը․ «Դա բեկումնային էր։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ ամիս հայտարարեց, որ Հայաստանը ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, բայց ցանկանում է, որ Բաքուն երաշխիքներ տա էթնիկ հայ բնակչությանը»։

Ադրբեջանի արտգործնախարարը նաև անդրադարձել է Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը՝ նշելով, որ այն հնարավոր է իրականություն դարձնել այս տարի։

«Եթե Հայաստանը կամք դրսևորի ու հայտարարություններ անելու փոխարեն նաև գործնական քայլեր ձեռնարկի, ապա, կարծում եմ, որ հնարավոր է համաձայնության հասնել նույնիսկ մինչև տարեվերջ։ Եթե Հայաստանը պատրաստ չլինի դրան, ապա համաձայնագրի ստորագրումը կարող է հետաձգվել»,- հավելել է Բայրամովը։