Ի՞նչ կուտակումներ են «Զվարթնոց» օդանավակայնում

MediaHub.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մեկնման սրահում կուտակումներ են։ MediaHub.am-ը փորձեց ճշտել, թե ինչի՞ արդյունքում է կուտակում առաջացել օդանավակայանում։ ՀՀ Քաղաքացիայի և օդանավակայանի լրատվական բաժիններից փոխանեցին, որ կուտակումների պատճառը չեղարկված չվերթներն են։
Չվերթները չեղարկվել և հետաձգվել են խիտ մառախուղի պատճառով։
Նշենք, որ գիշերը չվերթների մեծ մասը կատարվել է, սակայն առավոտյան ժամը 05։45-ից սկսած չվերթները կամ չեղարկվել են կամ՝ հետաձգվել։ Ընթացքում սակայն որոշ չվերթներ են կատարվել, հիմնականում, դեպի Մոսկվա։ Չի չեղարկվել նաև դեպի Սուրգուտ, Լառնակա, Շարժա, Դուբայ մեկնող չվերթները։
MediaHub.am-ը մանրամասների մասին ավելի ուշ կտեղեկացնի։
Լիաննա Թորոսյան