Արմավիրի մարզում բախվել են Toyota Camry-ն ու Range Rover-ը. կա գազի արտահոսք

Այսօր՝ ապրիլի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ժամը 00:05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի վերջնամասում բախվել են 2 ավտոմեքենա, որոնցից մեկն էլ բախվել է գազակարգավորիչին, ինչի պատճառով գազի արտահոսք է սկսվել:
Պարզվել է, որ բախվել են Հովհաննես Ալոյանի վարած Toyota Camry և Հայկ Գևորգյանի վարած Range Rover մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Range Rover-ը բախվել է գազակարգավորիչին, վնասել այն, ինչից գազի արտահոսք է սկսել:
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, տեղում իրականացրել հերթապահություն, մինչև ժամանել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության Արմավիրի մարզի պատասխանատուները: Վթարի փաստով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վթարի հետևանքով էլ, բարեբախտաբար, տուժածներ չկան: