Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը Դատավորների միությունից դուրս գալու դիմում է ներկայացրել

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը Դատավորների միությունից դուրս գալու դիմում է ներկայացրել

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանն այսօր Դատավորների միությանն անդամակցությունը դադարեցնելու դիմում է ներկայացրել: Այս տեղեկությունը հայտնեց Դատավորների միության մամուլի քարտուղար Էլեն Առաքելյանը։

Մամուլի քարտուղարը նշեց, որ պատճառը դիմումում նշված չէ։

Հիշեցնենք, որ Արուսյակ Ալեքսանյանն այն դատավորն է, որը պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին կալանավորելու մասին որոշում էր կայացրել։ Նշենք, որ հուլիսի 15-ին դատական նիստի ընթացքում պրոդյուսերը մահացել էր։

Հիշեցնենք, որ Գրիգորյանին մեղադրում էին ՀՀ ՔՕ 226-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու համար: