Եթե Փաշինյանն անմտություն անի, Երևանը կփոխվի նաև արյամբ. Մամիջանյան

Արցախը պետք է դիմանա, մինչև Երևանը փոխի (իշխանափոխություն լինի - խմբ.). այլ տարբերակ գոյություն չունի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

MediaHub-ի հարցին, թե Երևանը ե՞րբ է փոխելու, Մամիջանյանն ասաց.

"Երևանը փոխելու է իմ, ձեր, դրսում կանգնած հայրենասերների քրտինքով և եթե Փաշինյանն անմտություն անի և նորից, ինչպես անցած տարվա հունիսին, խաղաղ ցուցարարների նկատմամբ կրակ բացի, ապա նաև արյամբ":

Նա հավաստիացրեց՝ ընդդիմությունը արել և անում է, իրենց անելիքը կանեն և վստահ ենք, որ իրենց  կողքին կկանգնեն հայրենասեր մարդիկ:

Մանրամասները՝ տեսանյութում