Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ. Զախարովա

Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ. Զախարովա

Երեկ ՌԴ ԱԳՆ է կանչվել Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը. դիվանագետին մատնանշել են Ռուսաստանի ղեկավարության, դիվանագետների և խաղաղապահների հասցեին հայկական լրատվամիջոցներում օդիոզ հրապարակումների մասին։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսատանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հոկտեմբերի 25-ին Մոսկվայում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ՝ նրա ուշադրությունը հրավիրելու այն օդիոզ հրապարակումների վրա, որոնք վերաբերում են Ռուսաստանի ղեկավարությանը, ռուս դիվանագետներին և այն խաղաղապահներին, որոնք իրենց կյանքը վտանգում և զոհում են հանուն հայ ժողովրդի անվտանգության»,- պարզաբանել է Զախարովան։

Ըստ նրա՝ ՀՀ ներկայացուցչին մատնանշվել է լրատվամիջոցներով ու սոցցանցերի հարթակներում «ընթացող անսանձ հակառուսական արշավի անընդունելիությունը»։