Ախտանիշ, որը հուշում է՝ պետք է շտապ դիմել սրտաբանի

Շարունակվող այտուցը կոճի հատվածում ախտանիշ է, որը պահանջում է շտապ բժշկական օգնություն: Այս մասին Daily Mirror-ին տված հարցազրույցում զգուշացրել է սրտաբան, պրոֆեսոր Դեյվիդ Նյուբին։
Խոսելով այտուցված ոտքերի և կոճերի մասին, ոտքերի այտուցվածության հետ կապված ախտանիշները կարող են բազմազան լինել և ներառել, օրինակ.
տաք;
կարմրություն;
մաշկի կապտավուն-մանուշակագույն գունավորում;
քորի առաջացում;
ցավը։
Նյուբին ասել է, որ կոճի հատվածում տեսողականորեն նկատելի այտուցը սրտանոթային հիվանդությունների մարկերներից է։ Դա ի հայտ է գալիս, երբ սրտի կողմից արյունը պատշաճ կերպով չի մղվում, ասել է նա: Այս դեպքում, ըստ բժիշկի, հեղուկ կարող է կուտակվել ոտքերում, որովայնում, որոշ դեպքերում՝ թոքերում։
Միևնույն ժամանակ, Նյուբին նշել է, որ այտուցը միայն սրտի հիվանդություն նշան չէ, այլ պատճառներ ևս կան: Ամենատարածվածներից նա անվանել է արյան ճնշումը կայունացնող դեղամիջոցներ ընդունելը, մեծ քանակությամբ աղ ընդունելը, հղիությունը և նախադաշտանային սինդրոմը։
Նրա խոսքով՝ չի կարելի անտեսել, եթե այտուցը պարբերաբար ի հայտ է գալիս և ուղեկցվում է այլ տագնապալի ախտանիշներով՝ կրծքավանդակի ցավ, քրտնարտադրություն, առիթմիա, շնչահեղձության զգացում և մշտական հոգնածություն։
Բացի այդ, Նյուբին ավելացրել է, որ երբեմն սրտի հիվանդությունը ցավ է առաջացնում ստամոքսի, մեջքի, ձեռքի, ոտքի կամ ծնոտի շրջանում: