Պրիվոլնոյե գյուղի մոտակայքում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ, որից 5 հա՝ անտառային հատվածում

Պրիվոլնոյե գյուղի մոտակայքում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ, որից 5 հա՝ անտառային հատվածում

Դեկտեմբերի 30-ին, ժամը 14:23-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պրիվոլնոյե գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկույթ, մոտենում է անտառին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պրիվոլնոյե-Սարչապետ գյուղերի միջև ընկած հատվածում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։29-ին, մարվել՝ 17։24-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ, որից 5 հա՝ անտառային հատվածում: