Մեկ օրվա ընթացքում արձանագրվել է 6 վթար. 9 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 21-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 76 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։
Հայտնաբերվել են 2 անհետ կորած, 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու՝ 2, ավազակային հարձակման, գույքի դիտավորությամբ վնասման և բնակարանային գողության՝ 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: