Սպուտնիկ V պատվաստանյութն այլևս չի պաշտպանում կորոնավիրուսից

Սպուտնիկ V պատվաստանյութն այլևս չի պաշտպանում կորոնավիրուսից

Ռուսական Սպուտնիկ V պատվաստանյութի նախնական տարբերակն ամբողջությամբ դադարել է պաշտպանել կորոնավիրուսից։ Այս մասին հայտարարել է միկրոկենսաբան, ՌԴ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Գամալեայի համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական ​​կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը, որի խոսքերն է մեջբերել Gazeta.ru-ն։

Փորձագետի խոսքով՝ սկզբանական դեղամիջոցն առաջին երկու տարիներին (2020 թվականի օգոստոսից մինչև 2022 թվականի հուլիսը) է իմունիտետ ապահովել COVID-19-ի նկատմամբ։

«2022 թվականի ամառվա կեսերից սկսած, երբ հայտնվեցին Omicron 1, 2 և 3 տարբերակները, Sputnik V-ի արդյունավետությունը ութ անգամ նվազել է։ Իսկ երբ հայտնվեց Omicron 4, 5-ը, արդյունավետությունը 20 անգամ իջավ»,- ասել է Գունցբուրգը։