Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև լարվածություն է առաջացել

Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև լարվածություն է առաջացել աշխարհամասի վերազինման ծրագրում ԵՄ անդամ չհանդիսացող երկրներին ներառելու հարցի շուրջ: Այս հարցը արդիական է դարձել ԵՄ անդամ երկրներին պաշտպանական արդյունաբերության մեջ 150 միլիարդ եվրոյի ներդրման առաջարկից հետո։
Ըստ «The Financial Times»-ի՝ Բեռլինը ձգտում է պաշտպանական արդյունաբերության նոր ֆինանսավորմանը, որը բաց կլինի ԵՄ անդամ չհանդիսացող գործընկերների համար: Ֆրանսիան կտրականապես համաձայն չէ այս առաջարկի հետ։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի խոսքով՝ փողի հասանելիությունը պետք է բացվի Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի կամ Թուրքիայի համար։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ նոր որոշումները «չպետք է դառնան ոչ եվրոպական»։ Այսպիսով, Փարիզը պատրաստվում է առաջ մղել միայն ԵՄ երկրներին ֆինանսավորելու գաղափարը։
Բրյուսելի դիվանագետները մտավախություն ունեն, որ այս նախաձեռնությունից, ի վերջո, կարող են ընդհանրապես հրաժարվել: