Սանկտ Պետերբուրգում շենքի դիմաց հայտնաբերվել է 27-ամյա կնոջ դի

Սանկտ Պետերբուրգում շենքի դիմաց հայտնաբերվել է 27-ամյա կնոջ դի

Չորեքշաբթի օրը Սանկտ Պետերբուրգում Շուշարիի բազմահարկ շենքի պատուհանների տակ հայտնաբերվել է երիտասարդ կնոջ դի․ ըստ նախնական տվյալների՝ նրան հրել է սիրելին։ Միջադեպի մանրամասները հայտնում է REN գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին։

Ըստ աղբյուրի՝ 27-ամյա կնոջ սպանության կասկածանքով բերման է ենթարկվել նրա 47-ամյա սիրեկանը։

Ենթադրվում է, որ ավելի վաղ տղամարդը քրեական հետապնդման էր ենթարկվել մի շարք հոդվածներով, այդ թվում՝ գողության և ծանր մարմնական վնասվածք հասցնելու։