Միլանի ծերանոցում հրդեհ է բռնկվել․ կա 6 զոհ, 80 վիրավոր (տեսանյութ)

Միլանի ծերանոցում հրդեհ է բռնկվել․ կա 6 զոհ, 80 վիրավոր (տեսանյութ)

Միլանի ծերանոցում գիշերը բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել, ավելի քան 80-ը՝ վիրավորվել։ Ըստ ANSA գործակալության՝ հրդեհը սկսվել է ուշ գիշերին, դրա մարումը շարունակվել է մինչև առավոտ։

Բուժհաստատությունում եղել է 160 մարդ, նրանցից 81-ը տեղափոխվել են հիվանդանոցներ, 2 հոսպիտալացվածի վիճակը գնահատվում է ծանր։ Հրդեհի առնչությամբ հետաքննություն է սկսվել։

Առայժմ քննիչները բացառել են հրկիզման վարկածը։

Տեսանյութն՝ այստեղ