Tap Air Portugal-ի ուղևորներին անհրաժեշտ է եղել բժշկական օգնություն․ ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել

Լիսաբոն-Լոնդոն չվերթն իրականացնող Tap Air Portugal ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Պորտուգալիայի Պորտու քաղաքում՝ սրահում ծխի պատճառով։ Ինքնաթիռում եղել է 194 ուղևոր, որոնցից ոմանք բժշկական օգնության կարիք են ունեցել, հայտնում է Mirror-ը:
Արտակարգ դեպքը տեղի է ունեցել մարտի 11-ի երեկոյան։ Օդաչուները ահազանգել են և վայրէջք կատարել Պորտուում թռիչքից մեկ ժամ 15 րոպե անց։ Արդյունքում ինը մարդ տեղափոխվել է հիվանդանոց, եւս երկուսին տեղում օգնություն է ցուցաբերվել։ Մարդիկ ծուխ են շնչել և բողոքել սրտխառնոցից և գլխացավերից։
Պորտուգալիայի ազգային օդանավակայանի ANA օպերատորի տվյալներով՝ ծուխը առաջացել է օդանավի տեխնիկական խնդիրների պատճառով։ Այս պահին հետաքննություն է տարվում՝ պարզելու խնդրի ստույգ պատճառը։