«Եռաբլուր»-ի դիմաց մեքենաներ են բախվել

«Եռաբլուր»-ի դիմաց մեքենաներ են բախվել

ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում՝ դեկտեմբերի 27-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ այդ օրը՝ ժամը 15:00-ի սահմաններում, Սեբաստիա փողոցում՝ Եռաբլուր զինվորական պանթեոնի դիմաց, բախվել են Mercedes G, Mercedes S-Class և BMW մակնիշի ավտոմեքենաները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չեն եղել, սակայն օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը առաջին բուժօգնություն է ցուցաբերել վարորդներին, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնել։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։