«Դիմադրություն» շարժումը առավոտյան 10.30 կհավաքվի ԱԺ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ

«Դիմադրություն» շարժումը առավոտյան 10.30 կհավաքվի ԱԺ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ

«Դիմադրություն» շարժումը վաղն առավոտյան կհավաքվի Ազգային ժողովի մուտքի մոտ՝ Դեմիրճյան փողոցի կողմից, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է «Երիտասարդի Ձայնը» նախաձեռնության հիմնադիր Հովհաննես Հարությունյանը։

«Առավոտյան 10:30 հավաքվում ենք ԱԺ մուտքի մոտ՝ Դեմիրճյան փողոցի կողմից…»,– գրել է նա։

Հիշեցնենք, որ ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Իշխան Սաղաթելյանին եւ Վահե Հակոբյանին պաշտոնազրկելու գործընթաց է սկսել և այդ օրակարգով վաղը ԱԺ արտահերթ նիստ է գումարելու։