Կարևոր տեղեկություն՝ լսողության վրա ականջակալների ազդեցության մասին

Կարևոր տեղեկություն՝ լսողության վրա ականջակալների ազդեցության մասին

Պարզվել է, որ ականջակալները շատ ավելի մեծ ազդեցություն ունեն ունկնդիրների վրա, քան արտաքին դինամիկները: med-heal.ru հարթակի հաղորդմամբ՝ դա կապված է հանգամանքի հետ, որ դրանք ձայները «տեղավորում են» մարդու գլխի մեջ:

Բանն այն է, որ ականջակալներն առաջացնում են երեւույթ, որը կոչվում է տեղայնացում գլխում: Դա պայմանավորում է զգացողությունը, որ ձայնի աղբյուրը գտնվում է անմիջապես ունկնդրի գլխում: Դա հանգեցնում է նրան, որ ունկնդիրն ընկալում է կոմունիկատորներն ավելի մոտ ինչպես ֆիզիկական, այնպես էլ սոցիալական առումով: Արդյունքում ունկնդրի եւ կոմունիկատորի միջեւ ծագում են առավել մտերիմ ու ջերմ փոխհարաբերություններ:

Մասնագետները պնդում են, որ ստացված արդյունքները կարող են ունենալ զգալի արդյունքներ կրթական ծրագրերի, հեռավար աշխատանքի ու գովազդի համար: Գիտնականներն անցկացրել են գիտափորձեր ու հարցումներ ավելի քան 4 000 մարդկանց մասնակցությամբ: Արդյունքում հաջողվել է պարզել, որ ականջակալներով լսած տեղեկատվությունը շատ ավելի մեծ ազդեցություն է գործում ընկալման վրա: