Փքվածություն և ճնշում օրգանների վրա. ինչով են ձմերուկն ու սեխը վտանգավոր

Ձմերուկն ու սեխը շատ առողջարար են, սակայն սխալ օգտագործման դեպքում կարող են հանգեցնել լուրջ բարդությունների։ «Դոկտոր Պիտեր» պորտալի հետ զրույցում սննդաբան Տատյանա Մեշչերյակովան զգուշացրել է հետեւանքների մասին։
Չնայած ինչպես ձմերուկի, այնպես էլ սեխի վիտամիններով հարուստ լինելուն, խորհուրդ չի տրվում երկուսն էլ միանգամից ուտել։
Բացի այդ, միանգամից շատ չպետք է ուտել: Դրանք պարունակում են մեծ քանակությամբ հեղուկ, բայց միևնույն ժամանակ կա բավարար բջջանյութ, որն արագ խցանում է ստամոքսը։ Նորմը օրական 400-500 գրամ է։
«Տհաճ փքվածությունը, գազերը և մարսողության խանգարումները ձմերուկի և սեխի չափից շատ ուտելու ամենատարածված ախտանիշներն են»,- նշել է դիետոլոգը։
Բացի այդ, չի կարելի քնելուց առաջ ձմերուկ ու սեխ ուտել, քանի որ դրանք շաքարի ավելացում են առաջացնում և խաթարում հետագա հանգիստը։ Չի կարելի նաև ճաշելուց հետո դրանք ուտել, օրինակ՝ խորովածից կամ մեկ բաժակ կաթ խմելուց հետո։
«Մսի յուրացման ու մարսման համար առնվազն 3-4 ժամ է պահանջվում, բայց ձմերուկի ու սեխի համար 30 րոպեն բավական է։ Սակայն վերջինս չի մարսվի, քանի դեռ ստամոքսը չի մշակել միսը։ Իսկ դա կբերի ստամոքսում ձմերուկի կամ սեխի ակտիվ խմորման»,- ասել է Մեշչերյակովան։
Եզրափակելով՝ նա հորդորել է դրանք ուտել ոչ թե որպես դեսերտ, այլ որպես առանձին խորտիկ, այսինքն՝ հիմնական կերակուրից մեկուկես-երկու ժամ հետո։