Բոլորը միասնական են, ամենքը՝ մի չհաջողված դերասան․ անհայտ կորածի մայրը՝ պատերազմի մեղավորների մասին

Բոլորը միասնական են, ամենքը՝ մի չհաջողված դերասան․ անհայտ կորածի մայրը՝ պատերազմի մեղավորների մասին

Եթե մարդիկ միայն իրենց առօրյայով են ապրում, չեն զգում հայրենիքն ինչ բան է, իրենք նույնիսկ չեն զգում, թե ընտանիքն ինչ բան է, հանրությունը ոչ մի դաս էլ չի քաղի։

Այս մասին այսօր Եռաբլուրում ասաց 44-օրյա պատերազմի մասնակից, անհայտ կորած զինվոր Արայիկ Բաղդասարյանի մայրը՝ տիկին Գոհարը։

«Ես իմ անելիքն անում եմ, ամեն մարդ պետք է իր ճանապարհը հարթի, գիտակցի, թե որն է ճիշտ ճամփան, պետք է միավորվենք, վերջնական, ամենամեղավորին պատժելու՝ Լևոն Տեր-Պետրոսյանից, Քոչարյանից, Սարգսյանից սկսած և Նիկոլով վերջացրած, բոլորը միասնական են, ամեն մեկը՝ մի չհաջողված դերասան։ Պատկերացրեք՝ էսքան տղաների համար զենք վերցրած լինեին, ինչքան հզոր կլինեին, իրենք էլ ողջ կլինեին»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում