Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային կապերը փորձություններով են անցնում․ Լավրով

Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային կապերը փորձություններով են անցնում․ Լավրով

Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային կապերը փորձություններով են անցնում, քանի որ Արևմուտքը փորձում է սեպ խրել երկու պետությունների միջև: Ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ «Հանրային դիվանագիտության դերն ու տեղը Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների զարգացման գործում» նստաշրջանի մասնակիցներին ուղղված ուղերձում։

«Այսօր Մոսկվայի և Երևանի միջև դաշնակցային կապերը ստուգվում են մեր եղբայրական ժողովուրդների միջև հարաբերությունների մեջ սեպ խրելու Արևմուտքի փորձերի լույսի ներքո»,- ասել է Լավրովը։

Նախարարը նաև ասել է, որ «քննարկումների արդյունքում կմշակվեն գործնական առաջարկություններ և կստեղծվեն փոխադարձ օգտակար շփումներ»։