Թանգարանների տնօրենները զբաղվելու են բուն թանգարանային գործունեությամբ․ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից MediaHub-ը հետաքրքրվեց Թումանյանի անվան տուն-թանգարանի հետագայի մասին, թե «տնօրենին ազատել եք աշխատանքից, ԺՊ եք նշանակել, ինչո՞ւ նոր տնօրեն չունի թանգարանը»:

«Թումանյանի թանգարանը ՊՈԱԿ է, տնօրենի նշանակումը տեղի է ունենում ընտրության եղանակով, ՊՈԱԿ-ների տնօրենների ընտրության կարգով: Ինչ վերաբերում է պարտականությունների կատարմանը, ապա դա կատարում է աշխատակիցներից մեկը»,- նշեց նախարարը։ 

Մանրամասները՝ տեսանյութում