Գևորգ Պապոյանը մտահոգված է բանկային համակարգում փոփոխություններից

Նախագիծը բխում է կառավարության մի քանի քաղաքականություններից, առաջինը ՝ անկանխիկ գործունեության մասին օրենքի տրամաբանության մեջ անկանխիկի զարգացման վերաբերյալ է և որոշ դեպքերում շրջանցումներ են կատարվում, բայց հիննական պատճառն այն է, որ կա մտահոգություն և հնարավորություն այս եղանակով ապօրինի գույքի օրինականացման և գումարների շրջանցման։ Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:

«Նախագիծը դրական փոփոխություն ենք համարում, բայց ես առիթից օգտվելով, կհնչեցնեմ իմ մտահոգությունն այն մասին, որ երբ մենք ընդունում էինք անկանխիկ գործառությունների մասին օրենքը, Կենտրոնական բանկից և բանկային համակարգից մեզ վստահեցնում էին, որ ծավալների մեծացման զուգընթաց պետք է տեղի ունենար ծառայությունների գների նվազում, բայց վերջին ամիսների մեր դիտարկումները ցույց են տվել, որ ոչ միայն նվազում տեղի չի ունեցել, այլ նաև մի շարք ծառայություններում, որոնք նախկինում բանկային համակարգը ՀՀ-ի քաղաքացիներին տրամադրում էր անվճար կամ ավելի ցածր գներով, հիմա գները բարձրացել են կամ դարձել են ծառայությունները վճարովի»,- իր մտահոգությունը հնչեցրեց Պապոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում