Վագների ոչ մի մարտիկ չի պատրաստվում հանձնվել․ Պրիգոժինն արձագանքել է Պուտինին

«Վագներ» մասնավոր ռազմականացված խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինը հրաժարվել է զենքերը վայր դնել Վլադիմիր Պուտինի հեռուստաուղերձից հետո, որում նախագահը հայտարարել էր երկրում «զինված ապստամբության» փորձի մասին. այս մասին տեղեկանում ենք Պրիգոժինի հայտարարության աուդիո ձայնագրությունից։
«Հայրենիքի դավաճանության հարցում նախագահը խորապես սխալվել է։ Մենք մեր երկրի հայրենասերներն ենք. Մենք կռվել և կռվում ենք։ Վագների ոչ մի մարտիկ չի պատրաստվում հանձնվել նախագահի, ԱԴԾ-ի կամ որևէ մեկի խնդրանքով»,- ասել է Պրիգոժինը:
Հիշեցնենք, որ Պուտինն ապստամբության փորձն անվանել է «դավաճանություն» և «մեջքից դանակահարություն»։
Ձայնագրությունն՝ այստեղ