Արևմտամետ ՔՊ-ի հույսն իրենց կողմից քննադատված ՀԱՊԿ-ն է

Հայաստանի պահանջը ՀԱՊԿ-ից եղել է Հայաստանին տրամադրել ռազմական և ռազմաքաղաքական օգնություն, մինչև այս պահը դա չի կատարվել: Այդ մասին հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
2018թ.-ից ի վեր հայ-ռուսական ռազմա-քաղաքական հարաբերությունները կազմաքանդած, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար ձերբակալող ՔՊ-ականներն այսօր օգնություն են ակնկալում ՀԱՊԿ-ից: Արևմտամետ Արմեն Գրիգորյանի հույսը ՀԱՊԿ-ն է, սակայն իրականում ցանկացած իշխանության միակ հույսը պետք է լինի սեփական բանակն, ու այդ բանակի հզորացումը լինի գերակա շահ:
Հայոց բանակը հերոսաբար պայքարում է ադրբեջանական ագրեսիայի դեմ՝ թիկունքում ունենալով ՔՊ-ի պես իշխանություն, որն ամեն գնով ցանկանում է խաղաղության հասնել Թուրքիայի և Ադրբեջանի հետ:
ՀԱՊԿ-ը պարտավոր է ռազմական և այլ տեսակի աջակցություն ցուցաբերել իր դաշնակից ՀՀ-ին, սակայն եթե այդ օգնությունը չկա՝ պետք է ապավինել սեփական ուժերին և գտնել նոր ռազմական գործընկերներ այլ տարածաշրջաններում: Պետք է գնել նոր զինատեսակներ, քանի որ ադրբեջանական հարձակումը վերջինը չէ՝ նրանք ստեղծում են ՀՀ տարածքում ռազմական պլացդարմներ Սյունիքն ու Երևանը գրավելու համար:
Թուրք-ադրբեջանական տանդեմին հնարավոր է դիմագրավել՝ ընդլայնելով ՀՀ-ի դաշնակիցների ցուցակը, սակայն ՔՊ-ն դա անել ի վիճակի չէ:
Վահրամ Բագրատյան