Հռոմի պապ Ֆրանցիսկոսն առաջին անգամ հանրության առաջ անվասայլակով է հայտնվել

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն առաջին անգամ հանրության առաջ անվասայլակով է հայտնվել

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն առաջին անգամ հանրությանը է անվասայլակով է ներկայացել։ Ինչպես հինգշաբթի հայտնել է ANSA-ն, պոնտիֆիկը բարձր տրամադրություն է ունեցել։

Նա վերջերս տված հարցազրույցում հայտնել էր, որ ծնկի ոչ մեծ վիրահատության է ենթարկվել: Ըստ Սուրբ Աթոռի մամուլի ծառայության՝ նրան ներարկումներ են արել ուժեղ ցավերի դեմ, որոնց պատճառով Ֆրանցիսկոսը դժվարությամբ էր քայլում, եւ ստիպված էր հրաժարվել բոլոր արարողություններից եւ ծեսերից, որոնք պահանջում էին կանգնել։

85-ամյա Պապն անցած ամառ աղիների վիրահատության էր ենթարկվել, որից հետո ավելի քան մեկ շաբաթ ապաքինվում էր։ Մամուլի ծառայությունը այն ժամանակ տարածել էր լուսանկարներ, որոնցում Ֆրանցիսկոսն անվասայլակով է եւ հիվանդանոցում բաժանմունքի պացիենտներին է այցելում: