ՌԴ քաղաքացիները ամսվա ընթացքում կարող են արտասահման փոխանցել ոչ ավել, քան 5000 դոլար

ՌԴ քաղաքացիները ամսվա ընթացքում կարող են արտասահման փոխանցել ոչ ավել, քան 5000 դոլար

Ռուսաստանի կենտրոնական բանկը, ֆինանսական կայունությունն ապահովելու նպատակով, որոշել է սահմանափակել ֆիզիկական անձանց կողմից արտասահմանյան բանկային փոխանցումները ամսական 5000 դոլարի չափով, ասվում է տարածված հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ռուսաստանի Բանկը, հաշվի առնելով արտարժույթի շուկայում աճող անկայունությունը, ի լրումն ֆինանսական կայունության ապահովմանն ուղղված նախկինում ընդունված որոշումների, բանկերին հանձնարարում է սահմանափակել ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից արտասահմանյան փոխանցումները 5000 դոլարի չափով»,- հայտնել է ՌԴ ԿԲ-ն:

Նշվում է, որ սահմանափակումները տարածվում են առանց բանկային հաշիվ բացելու փոխանցումների և ՌԴ քաղաքացիների հաշիվներից փոխանցումների վրա: