Միրզոյանը Իսպանիայի և Հունաստանի ԱԳ նախարարների հետ քննարկել է Արցախի հումանիտար ճգնաժամը

Միրզոյանը Իսպանիայի և Հունաստանի ԱԳ նախարարների հետ  քննարկել է Արցախի հումանիտար ճգնաժամը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Իսպանիայի և Հունաստանի ԱԳ նախարարների հետ հեռախոսազրույցում քննարկել է Արցախի հումանիտար ճգնաժամը: Ադ մասին տեղեկանում ենք Twitter-ի իր միկրոբլոգից։ 

Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարեսի հետ հեռախոսազրույցի ընթացքում նա ներկայացրել է Արցախում շարունակվող հումանիտար ճգնաժամն ու սարսափելի հետևանքները բնակչության, այդ թվում՝ 30 հազար երեխաների, 20 հազար տարեցների և 9 հազար հաշմանդամություն ունեցող անձանց համար․

«Ընդգծվել է Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման վերացման հրատապ անհրաժեշտությունը», - նշել է Արարատ Միրզոյանը: