Այս աշնան թրենդային մատնահարդարման ձևերը

Յուրաքանչյուր սեզոն նորություն է բերում նորաձևության և ոճի աշխարհ: Նույնիսկ մատնահարդարումն ունի իր միտումները։ Օրինակ, շատ շուտով ամառային հյութալի երանգները կդադարեն ակտուալ լինել և կփոխարինվեն աշնանային երանգներով։
Մատնահարդարող Քսենիա Պորոշինան Gorodovoy պորտալին տված հարցազրույցում ասել է, թե ինչը կլինի նորաձև 2023 թվականի աշնանը։
«Կանաչ, կարմիր, մերկ, վառ երանգներ, մետալիկ էֆեկտը հաստատ լավ տեսք կունենան։ Շատ տարածված է նաղշերը: Մասնավորապես՝ տարբեր պրինտներ՝ կենդանիների տեսքով»,- նշել է փորձագետը։