Ինչ ունեցվածք ունեն ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և նրա կինը

Երեկ՝ մարտի 13-ին, ՀՀ 5-րդ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիսավոր կերպով երդվեց։ MediaHub.am-ը ներկայացնում է նորընտիր նախագահի և նրա կնոջ ունեցվածքը։
Խաչատուրյանը հայտարարագիր ներկայացրել է 2021թ-ի դեկտեմբերի 30-ին՝ ԲՏԱ նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո։ Վերջինս, որպես միանձնա սեփականություն, հայտարարագրել է մեկական բնակարան և ավտոտնակ Երևանի Կենտրոն Վարչական շրջանում և երկու հողամաս՝ Արաբկիրում և Ձորաղբյուրում։
Հայտարարագիրը ներկայացնելու ժամանակ նրա բանկային հաշիվներին եղել է 11,582,947 դրամ և 163 դոլար։ Իսկ կանխիկ ունեցել է 15,000 դոլար։
Որպես եկամուտ էլ հայտարարագրել է 2,666,642 դրամ, որը ստացել է աշխատանքի դիմաց վարձատրություն՝ ԵՊՀ, Շուշիի տեխնոլոգիական համալսարանից և 5,400,500 դրամ Հայէկոնոմբանկից՝ կրկին աշխատանքի դիմաց վարձատրություն։
Խաչատուրյանի կինը՝ Անահիտ Մինասյանը, որպես միանձնյա սեփականություն, հայտարարագրել է բնակարան Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։ Նրա բանկային հաշիվներին եղել է 2,480 եվրո և 1,089 դոլար։ Որպես կանխիկ գումար՝ վերջինս հայտարարագրել է
3,500,000 դրամ։ Մինասյանի եկամուտները կազմել են 1,700,000 դրամ, որը ստացել է «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»-ից։