Շարունակական կորուստներ ենք ունենալու, եթե չդադարեցնենք այս կործանարար անկումը․ Կրպեյան

Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մեր գործընկերներին կոչ եմ անում, որ դադարեցնեն երկակի ստանդարտները, դադարեցնեն չնկատել, չլսել եւ չտեսնել Արցախից հնչող «SOS» ահազանգը․ MediaHub-ի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջեւ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Ասպրամ Կրպեյանը, ով մասնակցում էր ՀՅԴ-ի կազմակերպած 24-ժամյա նստացույցին՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի դեսպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց։

Նստացույցի նպատակն է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից եւ ԵՄ-ից պահանջել չբավարարվել լոկ հայտարարություններով, այլ գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անհապաղ վերացնելու ուղղությամբ:

«Մեզ համար սակարկման առարկա չէ Արցախի մեր սիրելի հայրենակիցների արտաքին ինքնորոշման իրավունքի իրացումը եւ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Մինչ մենք նստացույց էինք իրականցնում՝ ադրբեջանական հերթական ահաբեկչության արդյունքում Արցախում ունենք 4 զոհ։ Այս ցավը բոլորինսն է։ Մենք շարունակական կորուստներ ենք ունենալու, եթե չդադարեցնենք այս կործանարար անկումը, էթնիկ զտման վտանգի, ցեղասպանության վտանգի անկումը»,-նշեց Կրպեյանը։

Պատգամավորը ՄԱԿ-ի գրասենյակի աշխատակիցներին փոխանցեց Արցախի ՄԻՊ-ի՝ իրենց ուղղված խոսքը։

«Արդեն 199 օր է Արցախում 120 հազար հայեր զրկված են իրենց կենսական իրավունքները իրացնելու իրավունքից։ 30 հազար երեխա, 20 հազար տարեց 9 հազար հաշմանդամություն ունեցող անձինք զրկված են իրենց տարրական կենսական իրավունքները իրացնելու հնարավորությունից»,-նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում