Բեռնատարի վթարի հետևանքով Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհը փակվել է երթևեկության համար

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է՝ Մ-6‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի 60-րդ կիլոմետրում բեռնատար մեքենայի վթարի հետևանքով ճանապարհը երկկողմանը փակվել է երթևեկության համար։
Հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը։
Կտրվի լրացուցիչ ինֆորմացիա։