Դու լավ չես հասկացել, թե ում հետ գործ ունես․ Մամիջանյանը՝ Փաշինյանին

Դու լավ չես հասկացել, թե ում հետ գործ ունես․ Մամիջանյանը՝ Փաշինյանին

Սրանք ընդդիմադիրներին փորձում են իրենց արշինով չափել, կարծում են՝ իրենց բանտարկություններից, շինծու քրեական գործերից վախեցող կա, էստեղ բանտարկվելուց վախեցող մարդ կա՞։ Այս մասին այսօր ՀՀ գլխավոր դատախազության դիմաց կազմակերպված «Ազատություն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին» ակցիայի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Դու լավ չես հասկացել, թե ում հետ գործ ունես։ Արմեն Աշոտյանը, մեր մյուս ընկերները, որոնք արդեն տարիներ շարունակ գտնվում են անազատության մեջ, ոչ քեզնից, ոչ էլ քո կատարածուներից չեն վախենում»,-ասաց Մամիջանյանը՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Մանրամասները՝ տեսանյութում