Թերապևտը քաղցկեղից պաշտպանող համեմունք է անվանել

Թերապևտը քաղցկեղից պաշտպանող համեմունք է անվանել

 

Քրքումն ունի հակաբորբոքային հատկություն և կարող է օգնել կանխել քաղցկեղը, ասել է թերապևտ Օլգա Չիրկովան։ Այս մասին հայտնում է NEWS.ru-ն։ Չիրկովայի խոսքով՝ շատ բնական համեմունքներ օգտակար են օրգանիզմի համար՝ շնորհիվ իրենց մանրէասպան և հակաբորբոքային հատկությունների, ինչպես նաև նյութափոխանակությունը բարելավելու և իմունային համակարգը ամրապնդելու ունակության։

Մասնավորապես, քրքումում պարունակվող կուրկումինը ոչ միայն հակաբորբոքային ազդեցություն ունի, այլեւ նվազեցնում է ուռուցքների առաջացման վտանգը։

«Կուրկումինը ոչ միայն հակաբորբոքային է, այլև նվազեցնում է ուռուցքի առաջացման վտանգը»,- նշել է բժիշկը։ Բացի այդ, կծու պղպեղի մեջ պարունակվող կապսաիցինը օգնում է արյան անոթները պաշտպանել աթերոսկլերոզային սալերի առաջացումից։ Չիրկովան նաև ուշադրություն է հրավիրել սոխի և սխտորի օգտակարության վրա, որոնք հարուստ են ֆիտոնսիդներով, որոնք ճնշում են բակտերիաների աճն ու զարգացումը։