Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունները Ուկրաինայի հարցով կկայանան Ջիդդայում

Ուկրաինայում հրադադարի շուրջ ԱՄՆ-Ռուսաստան հաջորդ բանակցությունները կկայանան կիրակի օրը՝ մարտի 23-ին, Սաուդյան Արաբիայում։ Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆֆը «Fox News»-ին տված հարցազրույցում։
ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչն ասել է, որ բանակցությունները տեղի կունենան Ջիդդա քաղաքում։
«Իհարկե, մենք պետք է որոշ մանրամասներ մշակենք, բայց այն կսկսվի կիրակի օրը Ջիդդայում»,- ասել է Վիտկոֆֆը։
ԱՄՆ իշխանությունները, ինչպես նշել է հատուկ բանագնացը, ակնկալում են, որ Ուկրաինան կաջակցի այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել ամերիկացի և ռուս առաջնորդներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի բանակցությունների ընթացքում։