Կովը երկար օձ է բռնել ու սկսել ծամել այն․ մանրամասներ

Կովը երկար օձ է բռնել ու սկսել ծամել այն․ մանրամասներ

Հնդկաստանում կովը երկար պիթոն է բռնել ու կերել։ Այս մասին հայտնել է Times of India-ն։

Դեպքը տեղի է ունեցել Ջարխանդ նահանգի Դալթոնգանջ քաղաքում։ Կենդանու տիրոջ՝ Սանջայ Սինգհի խոսքով՝ 1,2 մետր երկարությամբ օձը խորհրդավոր կերպով մտել է կովերի ախոռ։ Երբ նա մտել ախոռ՝ կովին կերակրելու, տեսել է, որ օձը դուրս է եկել նրա բերանից։ «Ես անմիջապես դուրս հանեցի օձի մնացած մասը կովի բերանից։ Շուտով գնացի անասնաբույժի մոտ»,- պատմել է նա։

Փորձագետները պարզել են, որ կովը ծամել է պիթոնին։ Կենդանին որոշ ժամանակ եղել է անասնաբույժների հսկողության ներքո, նրանք առողջական խնդիրներ չեն հայտնաբերել։

Այնուամենայնիվ, փորձագետներից մեկը ենթադրել է, որ կովը կարող է տառապել պիկայով՝ անսովոր և անուտելի բան ուտելու անդիմադրելի ցանկություն: Այս վիճակում կենդանին դառնում է անհանգիստ և կարող է ուտել ամեն ինչ։