Բժիշկը հորդորել է լոգանք ընդունել ոչ ավելի, քան օրը 1 անգամ․ ո՞րն է պատճառը

Բժիշկը հորդորել է լոգանք ընդունել ոչ ավելի, քան օրը 1 անգամ․ ո՞րն է պատճառը

Ավելորդ հիգիենան, օրինակ՝ հաճախակի լվացվելը, կարող է վնասել մաշկը։ Զգուշացրել է մաշկաբան Օլգա Օլիսովա aif.ru-ին տված մեկնաբանությունում։

Բժիշկը հորդորել է լոգանք ընդունել ոչ ավելի, քան օրը մեկ անգամ։

Օլիսովայի խոսքով՝ մաշկի մակերեսը ծածկված է հիդրոլիպիդային թաղանթով՝ մաշկի պաշտպանիչ շերտով։ Այն չվնասելու համար պետք է լվանալ ոչ ավելի, քան օրը մեկ անգամ, ասել է նա։

Բժիշկը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ տարիքի հետ բոլոր մարդկանց մաշկը չորանում է, ուստի անհրաժեշտ է օգտագործել խոնավեցնող, փափկեցնող, յուղոտ քսուքներ։